Հայաստանի ծերանոցներից մեկում կորոնավիրուս է տարածվել: Համապատասխան տեղեկությունը տարածում է «Նյուս.ամ» գործակալությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Երևանի Նորքի ծերանոցում 70 անալիզ են վերցրել, որից 41-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Այս պահին, հինգ անձի տեաղափոխել են հիվանդանոց, իսկ մնացածը ինքնմեկուսացված են: Վարակակիրների թվում կան ինչպես ծերանոցի բնակիչներ, այնպես էլ աշխատակազմի անդամներ:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան