Հայաստանի քաղաքացիները, Վրաստանի օգնությամբ, ԱՄԷ-ից կվերադառնան հայրենիք
Արաբական Միացյալ Էմիրություններում մնացած Հայաստանի քաղաքացիները հայրենիք կվերադառնան Վրաստանի օգնությամբ:
«Fly Dubai» ավիաընկերությունը Դուբայ-Թբիլիսի չվերթն իրականացնելու է Վրաստանի քաղաքացիներին փոխադրելու համար: Հայաստանի դեսպանության միջնորդությամբ, նույն չվերթով կտարհանեն նաև Հայաստանի քաղաքացիներին:
Չվերթը կիրականացվի ապրիլի 21-ին:
Հայաստանի քաղաքացիները Թբիլիսիի օդանավակայանից հայրենիք կվերադառնան ավտոբուսներով: