Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար. Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում
Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ համապատասխան գերատեսչությունները համագործակցում են նշված հարցով:
Նրա հայտարարությամբ, քննարկվում են իրադարձությունների զարգացման և պատասխան միջոցների բոլոր տարբերակները, որոշումը կկայացվի ստեղծված իրավիճակից ելնելով:
Բացի այդ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշում կայացվեց հայ–իրանական սահմանը երկու շաբաթով փակել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։
Գրիգորյանի խոսքով, ձեռնարկվել են համապատասխան կանխարգելիչ միջոցներ: