Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար. Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում

Կորոնավիրուսի հետ կապված Վրաստանի հետ սահմանը փակելու հարցն այս պահին չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  համապատասխան գերատեսչությունները համագործակցում են նշված հարցով:

Նրա հայտարարությամբ, քննարկվում են իրադարձությունների զարգացման և պատասխան միջոցների բոլոր տարբերակները, որոշումը կկայացվի ստեղծված իրավիճակից ելնելով:

Բացի այդ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ որոշում կայացվեց հայ–իրանական սահմանը երկու շաբաթով փակել` կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։

Գրիգորյանի խոսքով, ձեռնարկվել են համապատասխան կանխարգելիչ միջոցներ: