Շալվա Պապուաշվիլի՝ Սաակաշվիլին այն մարդն է, ով վրացական անձնագիրը փոխանակել է այլ երկրի անձնագրի հետ, մենք գործ ունենք կրկեսի հետ, և որքան նկատում եմ, իրենք իրենցով էլ վերջ կդնեն այդ կրկեսին

18:14, 08.07.2026

«Ինձ չի թվում, որ Վրաստանն ունի Ուկրաինայի քաղաքացու կողմից քաղաքական լանդշաֆտում կանոններ սահմանելու և քաղաքական լանդշաֆտը վերաբաշխելու կարիք։ Սա ևս առանձին խնդիր է և լիակատար պրոֆանացիա, ընդհանուր առմամբ, այն ամենի, ինչ կոչվում է հայրենիք և քաղաքացիություն»,— այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Սերբիայում հայտնել է վրացի լրագրողներին։

Պապուաշվիլիին հարց են ուղղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման վերաբերյալ, որտեղ Սաակաշվիլին «Ազգային շարժմանը» առաջարկում է ընտրել ժամանակավոր կառավարման մարմին, ստեղծել բարեփոխիչների խորհուրդ, որի նախագահն ինքը կլինի, իսկ Նանուկա Ժորժոլիանին՝ գործադիր քարտուղարը։

Պապուաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին մի մարդ է, ով վրացական անձնագիրը փոխարինել է այլ երկրի անձնագրով և այսօր դեռ խոսում է Վրաստանում քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին։

«Հիշեցնեմ ձեզ, որ սա մի մարդ է, ով մոռացել էր վրացերենը և ասում էր՝ ինձ հետ ուկրաիներեն խոսեք, դատարանում թարգմանիչ էր պահանջում։ Ահա թե ինչպիսի կրկեսի հետ գործ ունենք։ Այս կրկեսին, որքան նկատում եմ, իրենք էլ վերջ կտան, իսկ եթե ոչ իրենք՝ համոզված եմ, Սահմանադրական դատարան մեր ներկայացրած հայցը, որը լիովին հիմնավորված է։ Այս հակասահմանադրական, հակավրացական, հականացիոնալ միավորումը պետք է ավարտվի։ Հենց դա է գլխավորը։ Անթույլատրելի է, որ Վրաստանում գործի հակասահմանադրական, երկրի դավաճանության վրա հիմնված մի խմբավորում, որն իրեն քաղաքական կուսակցություն է անվանում և որը երկրում արել է միակ բանը՝ ստեղծել է դիկտատուրա, երկրի տարածքի մի մասը հանձնել է օկուպանտ երկրին»,— հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ