Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը՝ միանձնյա առաջատար
Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը՝ միանձնյա առաջատար

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է, որը պարտության էր մատնել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին:

Կրամնիկին հավասարվելու հնարավորություն ունեին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան կամ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, սակայն նրանց պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Լևոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ 1-ական միավորով կիսում է 6-7-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր

Լևոն Արոնյան (Հայաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) – Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ՝ 2.5 միավոր, Մամեդյարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնյան, Կարյակին՝ 1-ական, Սո՝ 0.5:

Չորրորդ տուրի զույգերը

Կարյակին – Արոնյան

Կրամնիկ – Կարուանա

Գրիշչուկ – Դին Լիրեն

Մամեդյարով – Սո

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։