Նիգերիայից 8-ամյա փախստականը հաղթել է Նյու Յորք նահանգի շախմատի առաջնությունում
Նիգերիայից 8-ամյա փախստականը հաղթել է Նյու Յորք նահանգի շախմատի առաջնությունում

Նիգերիայից 8-ամյա փախստական Տանիտոլուվա Ադվեվումին հաղթել է Նյու Յորք նահանգի շախմատի առաջնությունում: Մրցաշարին մասնակցել են դպրոցի աշակերտները:

Ինչպես գրում է «Փիփլ» թեռթը, Ադեվումին հաղթել է բոլոր պարտիաները, չնայած նրան, որ նրա մրցակիցները եղել են էլիտար դպրոցի աշակերտներ և նրանցից շատերը պատրաստվել են անհատական մարզիչների մոտ:

Հատկանշական է, որ նիգերիացի տղան շախմատ խաղալ է սովորել մեկ տարի առաջ:

«Ցանկանում են դառնալ ամենաերիտասարդ գրոյսմայստերը պատմությունում»,-հայտարարել է երիտասարդ շախմատիստը մրցաշարի ավարտից հետո:

Պատմությունում ամենաերիտասարդ գրոյսմայստերը ռուս Սերգեյ Կարյակինն է, որն այս կոչումը ստացել է 12 տարեկան ու 7 ամսեկան հասակում: