Շախմատում Եվրոպայի թիմային առաջնությանը այսօր անց են կացվելու 7-րդ տուրի պարտիաները
Շախմատում Եվրոպայի թիմային առաջնությանը այսօր անց են կացվելու 7-րդ տուրի պարտիաները

Բաթումիում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Վրաստանի կին շախմատիստների հավաքականը 4:0 հաշվով պարտության է մատնել Սերբիայի հավաքականին:  և գտնվում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

Նանա Ձագնիձեն սև գույնի խաղաքարերով հաղթել է Յովանա Էրիչին: Իրենց հանդիպումներն հաղթանակով են ավարտել նաև ՝ Բելա Խոտենաշվիլին, Մերի Արաբիձեն և Սալոմե Մելիան:

Վեց տուրից հետո Վրաստանի առաջին հավաքականը ունի 10 միավոր և առաջին հորիզոնականում գտնվող Ռուսաստանի հավաքականին զիջում է մեկ միավորով:

Վրաստանի կանանց երկրորդ հավաքակը նույնպես պայքարում է մրցանակային տեղերի համար: 6-րդ տուրում երկրորդ հավաքականը ոչ ոքի է խաղացել Լեհաստանի հետ:

Վրաստանի կանանց երկրորդ հավաքականի հաշվին երեք հաղթանակ է, երկու ոչ ոքի և մեկ պարտություն և գտնվում է չորրորդ տեղում:

Այսօր Վրաստանի երկրորդ հավաքականը հանդիպելու է ՈՒկրաինայի հետ:

Վրաստանի կանանց երրորդ հավաքականի անդամներն այսօր հանդիպելու են Նորվեգիայի հետ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա մեր թիմը հանդիպելու է Նորվեգիայի, իսկ երկրորդ թիմը Սլովակիայի հետ:

 

Թողնել մեկնաբանություն