Անտալիայում ավարտվել է կին շախմատիստների միջև Եվրոպայի առաջնությունը
Անտալիայում ավարտվել է կին շախմատիստների միջև Եվրոպայի առաջնությունը

Անտալիայում ավարտվել է կին շախմատիստների միջև Եվրոպայի առաջնությունը: 11 տուրից հետո 8 միավոր է հավաքել հինգ մասնակից, իսկ հավելյալ ցուցանիշներով մրցութային եռյակը հետ.յալն է՝ 1 – Ալինա Կաշլյանսկայա (Ռուսաստան 2477), 2- Մարի Սեբա (Ֆրանսիա 2461), 3 – Էլիզաբեթ Պաետց (Գերմանիա 2456): Սեբան վերջին տուրում միավոր է կիսել Վրաստանի հավաքականի անդամ Նանա Ձագնիձեի հետ:

Վրաց շախմատիստուհին մրցաշարին ներկայացվել է երկրորդ համարով: Նա վերջում հավաքել է 7,5 միավոր և կիսել 6-ից 12-րդ տեղը:

Եվրոառաջնությանը վրաց շախմատիստուհիների արդյունքները:

27. Բելա Խոտենաշվիլի (2479) – 6.5
48. Նինո Բացիաշվիլի (2453) – 6.0
54. Միրանդա Միքաձե (2266) – 6.0
56. Սալոմե Մելիա (2393) – 6.0
70. Սոփիկո Խուխաշվիլի (2342) – 5.5
72. Մերի Արաբիձե (2399) – 5.5
100. Էկատերինե Փիփիա (1936) – 4.5

մրցաշարի 14 լավագույն շախմատիստներին փոխանցվել են աշխարհի գավաթի ուղեգրեր, այդ թվում նաև Վրաստանի հավաքականի լիդեր, Նանա Ձագնիձեին: