Հասարակական տրանսպորտի գործի դնելու վերաբերյալ առայժմ խոսք չկա, որոշումը կընդունենք համավարակաբանների հետ միասին.Իրակլի Չիքովանի
Հասարակական տրանսպորտի գործի դնելու վերաբերյալ առայժմ խոսք չկա, որոշումը կընդունենք համավարակաբանների հետ միասին.Իրակլի Չիքովանի

Հասարակական տրանսպորտի գործի դնելու մասին առայժմ խոսք չկա, սա կապված է համավարակային իրավիճակի հետ և այդ որոշումը կընդունենք համավարակաբանների հետ միասին, – այս հայտարարությունը արել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

Ըստ նրա, վաղվանից հասարակական տրանսպորտը չի աշխատելու:

«Հասարակական տրանսպորտի գործի դնելու վերաբերյալ առայժմ խոսակցություններ չկան: Այս ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, չպետք է պատկերացնել որպես սահմանափակում: Սա այն իրականությունն է, որի հետ մենք ստիպված կլինենք ապրել առաջիկա ամիսներին: Սա ոչ միայն Վրաստանում, այլ ամբողջ աշխարհում է: Մենք ունենք նոր իրողություն, որը կենտրոնացած և կողմնորոշված է  COVID 19-ը հսկողության տակ պահելու համար: Դա պետք չէ պատկերացնել որպես սահմանափակում, դա խթանում է, որ մենք երկրում այլևս չլինի վարակի տարածում և վարակվածների քանակը լինի շատ փոքր», – ասել է Իրակլի Չիքովանին: