Իսպանիայում կրկին հայտարարվել է արտակարգ դրություն
Իսպանիայում կրկին հայտարարվել է արտակարգ դրություն

Իսպանիայում կրկին հայտարարվել է արտակարգ դրություն: Որոշումը կայացրել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, Իսպանիայում «կովիդ 19»-ի նոր դեպքերի աճի ֆոնին: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը»:

Սանչեսի հայտարարությամբ, արտակարգ դրությունն ուժի մեջ կմտնի այսօրվանից:

Անցյալ շաբաթ Իսպանիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ «կովիդ 19»-ով վարակման դեպքերը գերազանցել են մեկ միլիոնը, սակայն, ըստ Սանչեսի, վարակվածների իրական թիվը, հավանաբար ավելի քան երեք միլիոն է: