Հարցմանը ենթարկված 73 տոկոսը գտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի համեմատաբար ցածր տարածումը կառավարության և բժիշկների ճիշտ քայլերի արդյունքն է. NDI
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) հրապարակել է կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտության արդյունքները:
Ինչպես նշված է հետազոտությունում, տեղեկատվական աղբյուրների վստահելիության տեսանկյունից, բնակչության 90 տոկոսը վստահում է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին, 85 տոկոսը ՝ Վրաստանի իշխանություններին, 73 տոկոսը ՝ լրագրողներին/լրատվամիջոցներին, 66 տոկոսը վստահում է տեղական իշխանություններին, իսկ 61 տոկոսը հավատում է կրոնական առաջնորդներին/եկեղեցուն:
Հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչությունը կորոնավիրուսի մասին տեղեկություն է ստանում հիմնականում հեռուստատեսությունից, սոցիալական ցանցերից և հարազատներից:
Դրա հետ մեկտեղ, հարցմանը ենթարկվածների 73 տոկոսը գտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի համեմատաբար ցածր տարածումը կառավարության և բժիշկների ճիշտ քայլերի արդյունքն է:
Հետազոտության համաձայն, բնակչության 80 տոկոսը կրկին անհանգստացած է, որ իրենք կամ իրենց հարազատները կվարակվեն կորոնավիրուսով:
Հետազոտությունը անց է կացվել հունիսի 26-ից 30-ը: