Հարավային Կորեայում մեկ շաբաթ անընդմեջ նվազելուց հետո, վերջին 24 ժամում, վարակակիրների թիվը կրկին ավելացել է
Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակվածների քանակը մեկ շաբաթ անընդմեջ նվազելուց հետո, վերջին 24 ժամում, վարակակիրների թիվը կրկին ավելացել է: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է COVID-19-ի 152 դեպք:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվելու թիվը նվազում էր, որն ստեղծել էր հույս, որ երկրում անցել է համաճարակի գագաթնակետը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, Հարավային Կորեայում գրանցվել էր նոր կորոնավիրուսի 8 565 դեպք, զոհվել է 91 մարդ: