Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, Հանս Կլուգեի խոսքով, կորոնավիրուսի նոր տեսակը՝ VOC-202012/01-ը արձանագրվել է Եվրոպայի 8 երկրներում: Այս մասին Կլուգեն գրել է իր «Թվիթեր» միկրոբլոգում:
«Կորոնավիրուսի նոր տարբերակը արձանագրվել է Եվրոպական տարածաշրջանի ութ երկրներում: Շատ կարևոր է, որ մենք ամրապնդենք մեր առկա պաշտպանական միջոցները»,- հայտարարել է Հանս Կլուգեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի խոսքով, կորոնավիրուսի նոր տարբերակը, ի տարբերություն նախորդ շտամների, տարածվում է ավելի երիտասարդ տարիքային խմբերում: