«Հանրապետականների» ընտրողների 70 տոկոսը չի հավատում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները չեն եղել արդար և ազատ. Ամերիկյան մամուլ
«Հանրապետականների» ընտրողների 70 տոկոսը չի հավատում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները չեն եղել արդար և ազատ. Ամերիկյան մամուլ

Ամերիկյան «Պոլիտիկո» հրապարակման համաձայն, «Հանրապետական» ընտրողների 70%-ը չի հավատում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցել են արդար և ազատ:

Հրապարակման համաձայն, հարցմանը մասնակցել է 1 987 ընտրող: Նրանց 70 տոկոսը ասում է, որ 2020 թվականի  ընտրությունները արդար չեն անցել:

Նշենք, որ «Հանրապետական» ընտրողների 35 տոկոսը այդպես էր կարծում ընտրություններից առաջ:

Ինչ վերաբերում է դեմոկրատներին, նրանց ընտրողների 90 տոկոսը համոզված է, որ ընտրություններն անցել են պատշաճ կերպով:

Դոնալդ Թրամփը դեռ չի ընդունել պարտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Նա մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները: