Համաճարակաբանական իրավիճակի վերահսկման նպատակով Մուշևանիի 19 բնակչին անցկացրել են կորոնավիրուսային թեստ
Համաճարակաբանական իրավիճակի վերահսկման նպատակով Մուշևանիի 19 բնակչին անցկացրել են կորոնավիրուսային թեստ

Բոլնիսիի Հանրային առողջության կենտրոնի համաճարակաբանները Մուշևանի գյուղում համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու նպատակով իրականացրել են ինքնամեկուսացված քաղաքացիների PCR թեստավորում:

Համաճարակաբանները թեստավորել են 19 անձի: Կենսաբանական նմուշները կուղարկվեն Լուգարի կենտրոն, իսկ հետազոտության պատասխանները հայտնի կդառնա վաղը:

Ապրիլի 25-ին փակվեց Մուշևանի գյուղը և հայտարարվեց խիստ կարանտինային գոտի: Մինչ այժմ գյուղում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի 75 դեպք:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան