Գուրիայում պետական լիազոր Զուրաբ Նասարաիայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նրա մոտ վարակ է հայտնաբերվել կրկնակի թեստավորումից հետո:
«Թեստավորման պատասխանը դրական է: Այս փուլում նահանգապետը գնտվում է տանը և սպասում համաճարակաբանների հրահանգներին: Համապատասխանաբար, կգործի արձանագրությամբ սահմանված կարգով:
Տեղակալների հետազոտության արդյունքները բացասական են: Վարչական շենքի բոլոր երեք հարկերում, որտեղ տեղակայված է նահանգապետարանը, քաղաքապետարանը և սակրեբուլոն, անցկացվել են ախտահանման աշխատանքներ»,- հայտարարել է Գուրիայի պետական լիազոտի մամլո ծառայության ղեկավար Նինո Լոմջարիան: