Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելված է
Գուդաուրի-Կոբի հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելված է

Միջազգային կարևորություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի ՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի և ինտենսիվ ձյան տեղումների պատճառով, արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը,-լրատվությունն այս մասին տարածել է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթայից մինչև 85 կմ.) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը թույլատրվում է միայն առանց դադարի ռեժիմով:

Նշված ռեժիմով տեղաշարժը իրականացվում է պարեկային ոստիկանության վերահսկողությամբ:

ճանապարհի այլ հատվածներում ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է: