Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչության փոխանցմամբ, առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի (Փոստա), Գուդաուրի (Փոստա) -Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով: Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածով երթևեկությունը իրականացվում է միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով: Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: