«GPC» դեղատնային ցանցը բնակչության վակցինացիայի համար կտրամադրի 1500 պատվաստանյութ

«GPC» դեղատնային ցանցը կանխարգելման նպատակով, իր հաշվեկշռի վրա մնացած գրիպի պատվաստանյութի ողջ քանակը բնակչության համար կտրամադրի անվճար:

«Գրիպի վարակի ավելացած դեպքերի ֆոնին «GPC» դեղատունը կանխարգելման նպատակով բնակչությանը կտրամադրի գրիպի վակցինայի իր ունեցած ամբողջ քանակը՝ 1500 վակցինա անվճար կտրամադրվի բնակչության համար:

Հունվարի 11-ից, գրիպի անվճար պատվաստանյութը հնարավոր է վերցնել «Էքսպրես» կլինիկաներում հետևյալ երեք հասցեներով. Պեկինի #23/25 (10:00 – 20:00 ժամերին); Վաժա Փշավելայի #71 (10:00 – 20:00 ժամերին); Ճավճավաձեի#24 (10:00 – 20:00 ժամերին); անվճար վակցինացումը շարունակվում է մինչև սպառումը»,- նշված է «GPC»-ի տեղեկությունում: