ԱՄՆ-ը պատվաստանյութի 80 մլն. դեղաչափ կբաշխի տարբեր երկրներով, այդ թվում Վրաստան
ԱՄՆ-ը պատվաստանյութի 80 մլն. դեղաչափ կբաշխի տարբեր երկրներով, այդ թվում Վրաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կուղարկի Վրաստան,- այս մասին ասված է Սպիտակ տան կողմից հրապարակած հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ «կովիդ 19»-ի պատվաստանյութերի վեց միլիոն դեղաչափեր նպատակաուղղված է տարածաշրջանային առաջնահերթությունների և գործընկերների համար, այդ թվում ՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մեքսիկայի, Կանադայի, Կորեայի Հանրապետության, Արևմտյան ափի, Գազայի, Կոսովոյի, Հայիթիի, Եգիպտոսի և Եմենի համար,- ինչպես նաև ՄԱԿ-ի գործընկերների համար ամբողջ աշխարհում:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն ասում է, որ Միացյալ նահանգները պատրաստ է ընդհանուր առմամբ 80 միլիոն պատվաստանյութեր տարածել ամբողջ աշխարհում: Դրանց մեջ չափաբաժինների 75 տոկոսը բաշխվում է «Կովքս» ծրագրի միջոցով տարբեր երկրներում: Առաջնահերթությունը կտրվի Կարիբյան կղզիներին, Հարավային և Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայում գտնվող Կովաչի պատվաստանյութերի բաշխմանը:

Սպիտակ տանը ասում են, որ 80 միլիոն դեղաչափերից առաջին 25 միլիոն դեղաչափի բաշխումը կսկսվի առաջիկայում և առաջին տրանշի շրջանակներում Վրաստանը նույնպես պատվաստանյութեր կստանա: