Վրաստան է ներմուծվել «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 000 դեղաչափ
Վրաստան է ներմուծվել «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 000 դեղաչափ

Վրաստանը «Կարմիր խաչ»-ի ազգային հասարակության կողմից որպես նվեր ստացել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 000 դեղաչափ: Այս մասին տեղեկատվություն է տարածում առողջապահության նախարարությունը:

«Կարմիր Խաչից Վրաստանը որպես նվեր ստացել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ: Շնորհակալություն Վրաստանի Կարմիր Խաչին և նրանց ներկայացուցչությանը այս գործընթացում իրենց հատուկ ակտիվության համար: Վրաստանի համար շատ կարևոր է ստանալ պատվաստանյութի 100 հազար դեղաչափ», – ասել է առողջապահության փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին:

Նախարարության տվյալներով, Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը ակտիվորեն ներգրավված է զանգվածային պատվաստումների՝ ժամանակին, արդյունավետ և անվտանգ իրականացման գործում:

«Վրաստանը 100 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ է ստացել որպես նվեր Կարմիր խաչի ազգային հասարակության կողմից: Մենք նպաստել ենք ամենակարևոր գործին և պատվաստանյութը հասանելի դարձրել այն մարդկանց, ովքեր սպասում են «Սինոֆարմ» պատվաստանյութին», – ասել է Վրաստանի Կարմիր Խաչի ընկերության նախագահ Նաթիա Լոլաձեն:

«Սինոֆարմ» պատվաստանյութը արտոնված է օգտագործման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Վրաստանում «Սինոֆարմ»-ի պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար: Պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափերը տրվում են 21 օր ընդմիջումներով: Պատվաստանյութի պահպանման պայմանները տատանվում են 2-ից 8 աստիճանի սահմաններում: Չինական արտադրության ավանդական «Սինոֆարմ» պատվաստանյութը աշխարհում ամենատարածված պատվաստանյութերից մեկն է:

COVID 19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հանրային առողջապահական գործակալությունները և որակյալ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել COVID 19-ի դեմ»,-ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: