Ավստրիայի կողմից Վրաստանին նվեր փոխանցած «Աստրազենեկա» պատվաստանյութի 5 000 դեղաչափն արդեն Թբիլիսիում է
Ավստրիայի կողմից Վրաստանին նվեր փոխանցած «Աստրազենեկա» պատվաստանյութի 5 000 դեղաչափն արդեն Թբիլիսիում է

Ավստրիայի կողմից Վրաստանին նվեր փոխանցած «Աստրազենեկա» պատվաստանյութի 5 000 դեղաչափն արդեն Թբիլիսիում է: Այս մասին տեղեկատվություն է տարածում Ավստրիայում Վրաստանի դեսպան, Քեթևան Ցիխելաշվիլին:

«Քիչ առաջ Վիեննա-Թբիլիսի չվերթը վայրէջք կատարեց Թբիլիսիի օդանավակայանում, որով երկիր բերվեց Ավստրիայի կողմից Վրաստանին նվիրած 5 000 դեղաչափ «Աստրազենեկա»:

Շատ շնորհակալություն ավստրիացի մեր գործընկերներին և ընկերներին այս օգնության և համերաշխության համար:

Սա բարեկամության կարևոր ժեստ է, որը մենք շատ բարձր ենք գնահատում»,- գրել է Քեթևան Ցիխելաշվիլին Ֆեյսբուքում: