Գորիում սպանված աղջկա գործով նախաքննությունն ունի կոնկրետ արդյունքներ, որի  մասին  կխոսեն առաջիկա  ժամերին.Կախա Սաբանաձե
Գորիում սպանված աղջկա գործով նախաքննությունն ունի կոնկրետ արդյունքներ, որի մասին կխոսեն առաջիկա ժամերին.Կախա Սաբանաձե

Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սաբանաձեի տեղեկությամբ, Գորիում սպանված աղջկա գործով նախաքննությունն ունի կոնկրետ արդյունքներ, որի  մասին կխոսենք առաջիկա  ժամերին:

Կախա Սաբանաձեն մինչ այժմ գտնվում էր Գորիում, որտեղ շարունակվում են քննչական գործողությունները:

«Սպասում ենք փորձաքննության պատասխանին: Առաջիկա ժամերին կհայտնենք կոնկրետ արդյունքներ»,- հայտարարել է Սաբանաձեն:

Ներքին գործերի նախարարությունը Գորիում տեղի ունեցած փաստի շուրջ հետաքննություն է սկսել անչափահասի նկատմամբ դիտավորյալ կերպով ծանր հանգամանքներում կանխամտածված սպանության հոդվածով:

Գորիում, Լիախվի գետի ափին 9-ամյա աղջկան հայտնաբերել էին մահացած:

Ընտանիքի անդամների խոսքով, երեխայի մարմնի վրա կան բռնության հետքեր: