Կախա Սաբանաձեն մասնակցել է Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Կախա Սաբանաձեն մասնակցել է Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Կախաբեր Սաբանաձեն մասնակցել է հանդիպմանը, որի շրջանակներում, Եվրոպական կողմը վրացական կողմին է ներկայացրել Եվրամիության և Վրաստանի միջև 2021-2027 թվականների ասոցացման համաձայնագրի օրակարգի նոր նախագիծը:

Ասոցացման օրակարգը, որն ընդգրկում է մի շարք թեմատիկ ոլորտներ, նպաստում է 2014 թվականին Վրաստանի և Եվրամիության միջև ստորագրված ասոցացման համաձայնագրի արդյունավետ իրականացմանը:

Հանդիպմանը Կախաբեր Սաբանաձեն ընդգծել է ասոցացման համաձայնագրի իրագործման կարևորությունը և այդ տեսանկյունից ներքին գործերի նախարարության ջանքերն ու ներգրավվածությունը:

Եվրամիության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության, Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի տնօրինության ղեկավար Լուկ Դեվինը, Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Կառլ Հերեցլը և Եվրահանձնաժողովի այլ ներկայացուցիչներ:

Վրացական կողմից հանդիպումը վարում էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին: Միջոցառմանը մասնակցում էին նաև տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: