Գորիի մունիցիպալիտետում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպք: Լուգարի լաբորատորիա ուղարկված մեկ նմուշի պատասխան դրական է:
Կորոնավիրուս է հաստատվել Գորիի ռազմական հոսպիտալի բուժքրոջ հետ շփում ունեցած վարակակիր ընտանիքի անդամի մոտ:
Սա բուժքրոջ շփման շրջանակի վարակված 6-րդ դեպքն է:
Բացի այդ, երեկ Լուգարի լաբորատորիա է ուղարկվել 23 նմուշ, սակայն բոլոր պատասխանները դեռևս հայտնի չեն: