Գորի ռազմական հոսպիտալի կարանտինային տարածքում մնում է 34 անձ:
Կլինիկայի տնօրեն Դավիթ Բարլիանիի խոսքով, այստեղից 30-ը Վրաստանի, իսկ 4-ը արտասահմանի քաղաքացի է:
Վրաստանի քաղաքացիների թվում կա 7 ռազմական զինծառայող:
Երկու պացիենտի նմուշ ուղարկվել է լաբորատորիա՝ կորոնավիրուսի թեստ անցկացնելու համար:
Ինչ վերաբերում է մնացածներին, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի հաստատվել:
Դավիթ Բարլիանին ասում է, որ բոլոր պացիենտների վիճակը բավարար է: