Գնում ենք դեպի համավարակային կայունացում, սակայն գլխավորն այն է, որ պահպանենք այդ ամենը, որպեսզի չունենանք երրորդ ալիքը. Պաատա Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեի տեղեկությամբ, տարբեր խմբերում կորոնավիրուսի փորձարկման տվյալները հուսալի են:
Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Վրաստանում համավարակաբանական իրավիճակը կայունանում է, և կարևոր է պահպանել այդ միտումը:
«Այսօր մենք շատ հետաքրքիր տվյալներ ունենք, ավելի քան 4000 տաքսու վարորդներ փորձարկվել են կորոնավիրուսի վրա, և եթե չեմ սխալվում, տաքսու վարորդներում դրական արդյունք է ունեցել 0,7 տոկոսը: Փորձարկվել են նաև գյուղատնտեսական շուկաների մինչև 4000 աշխատող և նրանց մոտ վարակվածների տոկոսը կազմել է 0.9 տոկոս: Տվյալները բավականին խոստումնալից են: Նաև փորձարկվել են բոլոր դավանանքի կրոնական սպասավորներից 1800-ը ՝ դրական պատասխանները մինչև մեկ տոկոս:
Այսպիսով, բոլոր խմբերում փորձարկումները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք դեպի կայունացում, գլխավորն այն է, որ պահենց դա, որպեսզի երբ կբացվենք, վարակման ցուցանիշը լինի հնարավորինս ցածր և մենք ինչ-որ կերպ խուսափենք երրորդ ալիքից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: