Գիորգի Գախարիան հերթական հանդիպում է ունեցել կլինիկական կառավարման և վերակենդանացման խմբի հետ
Գիորգի Գախարիան հերթական հանդիպում է ունեցել կլինիկական կառավարման և վերակենդանացման խմբի հետ

Երկրի մասշտաբով կլինիկաներում տիրող իրավիճակը և վարակման դեպքերի աճի ֆոնին գործընթացի էլ ավելի արդյունավետ կառավարման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերն էին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և կլինիկական կառավարման և վերակենդանացման խմբի միջև կայացած հանդիպման գլխավոր թեմաները,- այս մասին տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրություններին, որոնց անընդհատ թարմացումը կարևոր է հիվանդների կառավարման գործընթացն էլ ավելի կատարելագործելու նպատակով:

«Ինչպես հանդիպմանը նշել է կլինիկական խմբի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն, կառավարման գործընթացում առաջնահերթություն է, չվատթարանա պացիենտների խնամքի որակը և փրկվելու ցուցանիշը: Նա նաև ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Վրաստանը դեռ պահպանում է երկրի կարգավիճակը, որն ունի մեկ միլիոն բնակչի վրա մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը:

Նշվել է նաև, որ այսօրվա դրությամբ կենտրոնացված է առնվազն 4000 մահճակալ, և կառավարության խնդիրն է, որ պատրաստ լինի լրացուցիչ 800-ից 1000 մահճակալ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ գործընթացը կառավարելի է և երկիրը պատրաստ է հաղթահարել երկրորդ ալիքը,  կանոնների պահպանման և կետային սահմանափակումների միջև հավասարակշռությամբ»,- նշված է վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Վարչապետը կլինիկական կառավարման և վերակենդանացման խմբի հետ հանդիպումներ է ունենում պրբերաբար, տարբեր ինտենսիվությամբ: