Գիգա Օթխոզորիան բռնազավթիչ ռեժիմի զոհ է, անում ենք ամեն բան, որ մեր քաղաքացիների մահվան հետ կապված անձինք կանգնեն արդարադատության առջև. Թեա Ախվլեդիանի
Գիգա Օթխոզորիան բռնազավթիչ ռեժիմի զոհ է, անում ենք ամեն բան, որ մեր քաղաքացիների մահվան հետ կապված անձինք կանգնեն արդարադատության առջև. Թեա Ախվլեդիանի

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական ​​նախարար, Թեա Ախվլեդիանին Գիգա Օթխոզորիայի ընտանիքի անդամների և հարազատների հետ այցելել է Գիգա Օտխոզորիայի գերեզման: Տեղեկատվությունը տարածում է նախարարության մամուլի ծառայությունը:

Աբխազիայի բռնազավթված գծի մերձակայքում Վրաստանի քաղաքացի, 30-ամյա Գիգա Օթխոզորիայի սպանությունից անցել է հինգ տարի: Թեա Ախվլեդիանին ևս մեկ անգամ ցավակցեց Օթխոզորիայի ընտանիքի անդամներին և կառավարության անունից խոստացավ լիակատար աջակցություն:

«Այսօր լրանում է հինգ տարին, Գիգա Օթխոզորիայի սարսափելի սպանությունից, որը ողբերգություն է յուրաքանչյուրիս և ամբողջ Վրաստանի համար: Գիգան զոհ է դաժանության և բռնազավթման անարդարության, որը սպանել է մեր շատ այլ հերոսների: Նման անկարգությունն ու Գիգայի, ինչպես նաև Տատունաշվիլիի, Բաշարուլիի և Կվարացխելիայի սպանությունների մեջ ներգրավված անձանց անպատժելիությունը բոլորովին անընդունելի են:

Վրաստանը երբեք չի ընդունի օկուպացիան, որի ավարտի համար, ինչպես նաև արհեստականորեն բաժանված հասարակությունների և բռնազավթված տարածքների հաշտեցման և բաժանարար գծի մոտ ապրող մեր ժողովրդի արժանապատիվ և անվտանգ կյանքը ապահովելու համար, մենք շարունակում ենք աշխատել լիարժեք վերաբերմունքով ու ջանքերով: Վրաստանի կառավարությունն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորություններն ու լծակները, պատասխանատվության ենթարկելու մեր քաղաքացիների կյանքի կորուստների համար պատասխանատուներին: Գիտեք, մարդասպանը հեռակա դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ես կցանկանայի մեկ անգամ ևս ցավակցել Գիգա Օթխոզորիայի մորը, կնոջն ու երեխաներին և ասել նրանց, որ պետությունը երբեք չի մոռանա իր հերոսներին», – հայտարարել է Թեա Ախվլեդիանին:

Գիգա Օթխոզորիային այսպես կոչված սահմանապահ Ռաշիդ Քանջի Օղլին, գնդակահարել է 2016 թվականի մայիսի 19-ին, կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող՝ Խուրչա գյուղում: Վրացական արդարադատությունը հեռակա կարգով նրան դատապարտեց 14 տարվա ազատազրկման: