Բաժանարար գծի մոտ ապրող բնակչությանը, ձմռանը ջեռուցում ապահովելու նպատակով, կտրվի ֆինանսական օգնություն, իսկ ուսանողների համար կշարունակվի 2021-2022 ուսումնական տարվա ֆինանսավորումը. Թեա Ախվլեդիանի
Բաժանարար գծի մոտ ապրող բնակչությանը, ձմռանը ջեռուցում ապահովելու նպատակով, կտրվի ֆինանսական օգնություն, իսկ ուսանողների համար կշարունակվի 2021-2022 ուսումնական տարվա ֆինանսավորումը. Թեա Ախվլեդիանի

Բաժանարար գծի հարակից գյուղերում հակամարտությունից տուժած բնակչության կարիքներին արձագանքող ժամանակավոր կառավարական հանձնաժողովի հերթական նիստը բացել են հանձնաժողովի նախագահ Իրակլի Քարսելաձեն և համանախագահ Թեա Ախվլեդիանին։

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ սահմանագծի հարակից գյուղերի բնակչությանը ձմռանը ջեռուցում ապահովելու նպատակով օգնություն տրամադրել ու հարցը և 2021-2022 ուսումնական տարվա համար ուսանողների ֆինանսավորման երկարաձգելը։

Պետնախարար Թեա Ախվլեդիանին խոսել է ներկայիս օկուպացիայի ծանր հետևանքների և հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու կարևորության մասին՝ համապատասխան կենսապայմաններ ապահովելու համար։

Պետնախարարի խոսքով, բաժանարար գծերի մոտ ապրող բնակչության խնամքը հաշտեցման և ներգրավման քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։

Թեա Ախվլեդիանին ընդգծել է 2013 թվականից հանձնաժողովի ջանքերի շրջանակներում սահմանազատման գծին հարող գյուղերում իրականացվող ծրագրերի կարևորությունը՝ գազաֆիկացում, ջրամատակարարում, կրթության ֆինանսավորում, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն։

Պետնախարարի խոսքով՝ այս գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացումը հզոր քաղաքական ուղերձ է օկուպացված շրջաններում ապրող բնակչության համար՝ որպես վրացական կառավարության մարդակենտրոն քաղաքականության տեսանելի դրսևորում։ Կառավարական հանձնաժողովի նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության վարչակազմի տարածաշրջանների հետ կապերի բաժնի ղեկավար Լերի Բարնաբիշվիլին։

«Պետությունը շարունակում է հոգ տանել բաժանարար գծին հարող գյուղերում ապրող հակամարտությունից տուժած բնակչության մասին, արձագանքել նրանց կարիքներին և ապահովել համապատասխան կենսապայմաններով։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այս հարցերի շուրջ վերջին ամիսներին տարածված տեղեկատվությունն անհիմն է, թե իբր դադարեցվել են բաժանարար գծին հարակից գյուղերին աջակցող պետական ​​ծրագրերը։ Ավելին, 2013 թվականից ի վեր միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի ոչ մի նիստում չի քննարկվել որևէ գյուղի կարգավիճակի կասեցում կամ տարիների ընթացքում հստակեցված և գործող չափանիշներին համապատասխանող ուսանողների ֆինանսավորումը դադարեցնելու հարցը։ Երեկ և այսօր տեղի են ունեցել միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստերը, որոնցում համապատասխան որոշումներ են ընդունվել բնակչությանը ֆինանսական աջակցության, ինչպես նաև 2021-22 ուսումնական տարում ուսանողների բարձրագույն կրթության ֆինանսավորման վերաբերյալ»,- ասել է պետնախարարը։