Գիա Վոլսկի. Սպասում ենք, որ վարակակիրների թիվը կավելանա, սակայն համակարգը պատրաստ է այդ մարտահրավերին
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, հասարակությունը պետք է պատասխանատվություն ունենա կորոնավիրուսի հետ կապված, որն օրինակ, ունի առողջապահության համակարգի յուրաքանչյուր աշխատակից:
Գիա Վոլսկին արձագանքել է կորոնավիրուսի հետ կապված երկրում ստեղծված իրավիճակին և նշել, որ դրությունը շատ բարդ է:
«Մենք սպասում ենք, որ վարակակիրների թիվն էլ ավելի կավելանա: Սա բժշկական տեսանկյունից սպասվող զարգացում է, սակայն համակարգը պատրաստ է այդ մարտահրավերին: Կարևոր է, հասարակությունը պատասխանատվություն ունենա կորոնավիրուսի հետ կապված, որն օրինակ, ունի առողջապահության համակարգի յուրաքանչյուր աշխատակից»,- հայտարարել է Վոլսկին: