Ղվարելիի հիվանդանոցի վարակված բժիշկի ընտանիքի անդամների և նրա հետ շփում ունեցած 62 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Ղվարելիի հիվանդանոցի վարակված բժիշկի ընտանիքի անդամներից և շփում ունեցած 147 անձից հետազոտվել է 62 անձ և բոլորի պատասխանները եղել է բացասական,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:
Նրա խոսքով, հետազոտվում են նաև մնացած անձինք:
Նելլի Խիզանիշվիլու փոխանցմամբ, Լագոդեխիի «Տենդի կենտրոնում» գտնվող տղամարդու նմուշի թեստավորման պատասխանը ևս բացասական է:
Հատկանշական է, որ երեք մարդու հետ կապված, որոնց մոտ երեկ Ղվարելիում ախտորոշվել էր կորոնավիրուս, «PCR» մեթոդով անցկացված հետազոտությունը ցույց է տվել բացասական արդյունք:
Բացի այդ, Կախեթիի նահանգապետը հայտարարում է, որ այս պահի դրությամբ միջոցների խստացում չի նախատեսվում և դա կախված կլինի համաճարակային իրավիճակից: