Ղազբեգիում հետազոտված անձանց պատասխանները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին
Ղազբեգիում իրավիճակը կայուն է: Այս պահի դրությամբ, բոլոր անձինք, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, տեղափոխվել են ինքնամեկուսացման վայր և հսկողության տակ են,- այս մասին հայտարարել է Մցխեթայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Բադրի Կուկուլիձեն:
Նրա փոխանցմամբ, այսօր, օրվա երկրորդ կեսին հայտնի կդառնան հետազոտության արդյունքները:
«Երկու գյուղում, Գարբանիում և Արսայում, երեկ վերցվել է մոտ 45-50 նմուշ, որտեղ ունեինք մեկական հաստատված դեպք: Ինչպես նաև, Ստեփանծմինդա ավանում ունենք երկու հաստատված դեպք: Վարակակիրները նույն թաղամասի բնակիչներ են: Այժմ այս թաղամասում ընթանում են լրացուցիչ հետազոտություններ: Վերջնական պատասխանները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին»,- հայտարարել է Կուկուլիձեն: