Ղազբեգիում, երեկ հետազոտված 50 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Ղազբեգիում, երեկ հետազոտված 50 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Ղազբեգիում, երեկ հետազոտված 50 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մցխեթային հանրային առողջապահության կենտրոնի ներկայացուցիչ Բադրի Կուկուլաձեն:

Նրա խոսքով, երեկ հետազտոված քաղաքացիների պատասխանները հայտնի են դարձել րոպեներ առաջ և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:

«Երեկ, Ղազբեգիում ավելացել է մեկ նոր դեպք: Վերջին մեկ շաբաթում հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 15 նոր դեպք: Բոլոր 15 անձինք ինքնամեկուսացման մեջ են: Իրավիճակն ահազանգող չէ, բոլոր աղբյուրները հայտնի են և վարակակիրները տեղափոխված են համապատասխան հաստատություններ»,- հայտարարել է Կուկուլաձեն: