Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին լայնամասշտաբ կոնֆլիկտի հետևանքով զոհվել է 8 մարդ

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին լայնամասշտաբ կոնֆլիկտի հետևանքով զոհվել է 8 մարդ:

Տարածված տեղեկությամբ, Ղազախստանի Ժամբիլսկի նահանգի Մասանչի գյուղում սկզբում հավաքվել է մոտ 70 ագրեսիվ տրամադրված մարդ, որոնք քիչ անց սոցիալական ցանցով համախոհներին կոչ են արել և մոտական բնակավայրերից հավաքել ևս 300 մարդու:

Ագրեսիվ մարդկանց հավաքին հետևել է կռիվ: Միջադեպի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել ավելի քան 40 մարդ: Խառնաշփոթի մասնակիցնենրը հակառակվում էին ոստիկանությանը, կիրառում երկաթե իրեր, քարեր և հրազեն:

Իրավապահները ձերբակալել են 47 մարդու: Մասսայական բախման պատճառ է անվանվում կենցաղային կոնֆլիկտը: