Ղարաջալայում բնակվող կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքի անդամի մոտ հաստատվել է «կովիդ 19»
Կորոնավիրուսով վարակված Ղարաջալա գյուղի բնակիչ, 63 ամյա կնոջ ընտանիքի երեք անդամի նմուշների պատասխաններից մեկը դրական է,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար, Նելի Խիզանիշվիլին:
Ըստ նրա, Կորոնավիրուս է հաստատվել վարակված կնոջ փեսայի մոտ: 45-ամյա տղամարդուն կարանտինի տարածքից տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:
Խիզանիշվիլիի խոսքով, այս պահին անհայտ է կնոջ վարակման աղբյուրը, սակայն մասնագետները արդեն ուսումնասիրում են նրա շփումները, որոնց թիվը չի գերազանցում երեքը և նրանք կնոջ ընտանիքի անդամներն են:
Երեկ Կախեթիից Լուգարի կենտրոն է ուղարկվել ընդհանուր առմամբ 101 նմուշ, որից կորոնավիրուսի վրա միայն մեկ դրական պատասխան էր: