Ղարաջալայի բնակիչը, որի մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս, աշխատում էր Դիդուբեի շուկայում
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, Կախեթիի բաժանմունքի ղեկավար Նելի Խիզանիշվիլին հայտարարել է, որ Ղարաջալայում կորոնավիրուսով վարակված 63-ամյա կինը գյուղում շատ շփումներ չի ունեցել, ընդհամենը հայտնաբերվել է երեք մարդ:
Նելի Խիզանիշվիլիի պարզաբանմամբ, կինը շրջան է այցելել երկու օր առաջ, որդու, թոռնուհու և փեսայի հետ միասին, մասնակցելու կրոնական արարողությանը: Նրա խոսքով, կինը ապրում է Թբիլիսիում և աշխատում է Դիդուբեի շուկայում:
«Ղարաջալա ժամանելուց հետո կինը նույն երեկոյան իրեն վատ է զգացել, իսկ հաջորդ օրը ինքնուրույն դիմել է Թելավիի կենտրոնական հիվանդանոցին: Նրանից վերցրել են կենսաբանական նմուշ և հետազոտության համար ուղարկել Լուգարի անվան լաբորատորիա: Քանի որ կինը ապրում է Թբիլիսիում, նա կապ չի ունեցել Ղարաջալայի բնակիչների հետ: Հայտնաբերվել է միայն երեք անձ, որոնց նմուշները արդեն վերցրել են և նրանք տեղափոխվել են կարանտինային գոտի: Կինը աշխատում է Թբիլիսիում, այս տեղեկությունը արդեն փոխանցվել է, և այնտեղ կաշխատեն համավարակաբանները»,- ասել է Խիզանիշվիլին:
Վարակված կինը այս պահին գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: