Ղարաջալա գյուղում 10 ամսեկան երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Ղարաջալա գյուղում 10 ամսեկան երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Թելավիի մունիցիպալիտետի Ղարաջալա գյուղում 10 ամսեկան երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավարը:

Նելի Խիզանիշվիլիի տեղեկությամբ, երեխան բուժվում էր Թելավիում, մանկական հիվանդանոցում: Կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ հայտնաբերելու պատճառով, բժիշկները որոշել են նրանից թեստ վերցնել:

Այս պահին երեխան գտնվում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վարակման աղբյուրը դեռևս անհայտ է: Համավարակաբանները Ղարաջալայում աշխատում են վարակման աղբյուրը հայտնաբերելու ուղղությամբ:

11 մարդու կենսաբանական նմուշները արդեն ուղարկվել են լաբորատորիա, պատասխանները հայտնի կդառնան վաղը: