Գերմանիայում, կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է «ITB» տուրիստական տոնավաճառը
54-ամյա պատմության մեջ առաջին անգամ, Գերմանիայում հետաձգվել է «ITB» տուրիստական տոնավաճառը: Աշխարհում խոշորագույն տուրիստական տոնավաճառի կազմակերպիչները միջոցառումը չեղարկել են կորոնավիրուսի պատճառով: Համապատասխան տեղեկությունը հրապարակված է միջոցառման կայքէջում:
Տուրիստական տոնավաճառը պետք է անցկացվեր մարտի 4-ից 6-ը: Միջոցառմանը պետք է մասնակցեին տուրիստական բիզնեսի հետ կապված հազարավոր ընկերություններ:
2020 թվականին «ITB» տուրիստական տոնավաճառի հյուրընկալողն է լինելու Վրաստանը: