Գերմանիայում գրանցվել է նոր կորոնավարակի 109 դեպք: Միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում վարակը հաստատել է ևս 109 հիվանդ: Այսպիսով, Գերմանիայի գրեթե բոլոր դաշնային հողերում կորոնավարակով վարակվածների թիվը հասել է 349-ի:
Ըստ «Reuters»-ի, ամենաբարդ իրավիճակը Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի շրջանում է, որտեղ նոր կորոնավարակով վարակների թիվը հասնում է 175-ի:
Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, միջազգային մասշտաբով նոր կորոնավարակը գրանցված է 80-ից ավելի երկրներում: Ընդհանուր առմամբ վարակված է 95 հազար մարդ: Վարակից մահացել է 3286 մարդ: Ապաքինվել է 53 հազարից ավել մարդ: