Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Պորտուգալիային կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար ուղարկում է բժիշկների և բժշկական սարքավորումներ
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Պորտուգալիային կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար ուղարկում է բժիշկների և բժշկական սարքավորումներ

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Պորտուգալիային կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար ուղարկում է բժիշկների և բժշկական սարքավորումներ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Գործակալության տվյալներով, Պորտուգալիայի կառավարությունը օգնություն է խնդրել Գերմանիայից այն բանից հետո, երբ լքցվել են երկրի բոլոր հիվանդանոցները: Տարածված տեղեկությամբ, Գերմանիայից Պորտուգալիա երեք շաբաթով մեկնել է 27 բժիշկ:

Համավարակի տարածումից ի վեր, Պորտուգալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 711 018 հաստատված դեպք, որտեղից զոհվել է 12 179 մարդ: