Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս երեք դեպք: Նրանցից երեքն էլ Բավարիայից են: Ինչպես հայտարարում են Գերմանիայի կառավարությունում, երեք վարակվածներն էլ աշխատում են նույն ընկերությունում:
Ինչպես հայտարարում են Գերմանիայի առողջապահության նախարարությունում, վարակը տարածել է նշված ընկերության աշխատակիցներից մեկը, ով իր հերթին վարակվել էր Չինաստանի քաղաքացուց:
Եվս 40 անձ, որոնք վարակվելու ռիսկի տակ են, գտնվում են հսկողության տակ: