Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին երկու դեպքը
Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին երկու դեպքը: Նրանցից մեկը զոհվել է Հայնսբերգ քաղաքում, մյուսը՝ Էսենում:
Հայտնի է, որ Էսենում վարակի հետևանքով զոհվել է 89-ամյա կին, ով ունեցել է մի քանի խրոնիկ հիվանդություն:
Հայնսբերգում զոհվածը 78-ամյա տղամարդ է: Նա ունեցել է սրտի անբավարարություն և շաքարախտ:
Մարտի 9-ի տվյալներով, Գերմանիայում կորոնավիրոսով վարակվածների թիվը գերազանցում է 1000-ը: