Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 176 նոր դեպք, մահացել է 29 պացիենտ
Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 11 176 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Գարդիանը»՝ հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին:
Համավարակի սկզբից ի վեր, Գերմանիայում գրանցվել է վարակման 429 181 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերը աճել են 29-ով:
Նոր կորոնավիրուսից զոհվածների թիվը Գերմանիայում հասել է 10 032-ի: