Գերմանիայի առողջապահության նախարարն հայտարարում է, որ պատվաստանյութը արդյունավետ կլինի նաև կորոնավիրուսի նոր տեսակի դեմ
Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանն ասում է, որ պատվաստանյութը արդյունավետ կլինի նաև «կովիդ 19»-ի նոր շտամի դեմ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:
Յենս Շպանի հայտարարությամբ, հաշվի առնելով այն ամենը, ինչ նրանք գիտեն վարակի մասին, «կովիդ 19»-ի նոր տեսակը չի ազդի պատվաստանյութի վրա: Նրա խոսքով պատվաստանյութը կպահպանի իր արդյունավետությունը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացն արդեն սկսվել է՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չիլիում, Մալայզիայում և մի շարք այլ երկրներում: