Գերմանիան մի քանի տարով կարգելի մուտքը շենգենյան գոտի այն անձանց, ում մերժվել է ապաստան ստանալը
Վրաստանում են Գերմանիայի ներքին գործերի Դաշնային նախարարության միգրանտների վերադարձի շտաբի ղեկավար, դոկտոր Կրիստիան Կլոսը և փախստականների և միգրացիայի հարցերով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության լիազոր, դեսպան Անետ Գյունթերը:
Վրաստանում Գերմանիայի դեսպանության տեղեկությամբ, այսօր Կրիստիան Կլոսը և Անետ Գյունթերը կհանդիպեն Վրաստանի կառավարության բարձրպաշտոնյա ներկայացուցիչներին և նրանց հետ կզրուցեն միգրացիայի ոլոտում ընթացող հրատապ իրադարձությունների մասին:
Ինչպես նշված է դեսպանության կողմից տարածած տեղեկությունում, Գերմանիան, որպես տասնյակ տարիների Վրաստանի սերտ գործընկերը և բարեկամը, 2017 թվականի մարտին աջակցել է Վրաստանի քաղաքացիների անայգացիր ելք ու մուտքին Շենգենի գոտում՝ կարճաժամկետ այցերի համար:
«Նախքան վիզայի ազատականացման ժամանակաշրջանի համեմատ, ապաստան պահանջողների թիվն ավելացել է երեք անգամ: Միայն հունվարին Վրաստանի ավելի քան 700 քաղաքացի Գերմանիայում պահանջել է ապաստան: Նրանցից գրեթե 100%-ը մերժվել է: Նման իրավիճակ է նաև Եվրամիության այլ անդամ երկրներում:
Գերմանիան ցանկանում է հետ վերադարձի հարցերում առկա սերտ համագործակցությունն առավել խորացնել Վրաստանի հետ: Բացի այդ, Գերմանիան առկա իրավական շրջանակի սահմաններում, մի քանի տարով կարգելի մուտքը Շենգենի գոտի այն քաղաքացիներին, ովքեր մերժվել են ապաստան ստանալու հարցում»,- ասվում է դեսպանության կողմիցի տարածած տեղեկությունում: