Անցած չորս տարիների ընթացքում, ավելի քան կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ, Եվրամիության երկրներ կատարել են ավելի քան մեկ միլիոն այց. Դավիթ Զալկալիանի

11:41, 28.03.2021

Անցած չորս տարիների ընթացքում, ավելի քան կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ, Եվրամիության երկրներ կատարել են ավելի քան մեկ միլիոն այց,- այս մասին իր ֆերյսբուքում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

«Այսօր լրացել է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիները առանց այցեգրի ճանապարհորդում են Եվրամիության երկրներ / Շենգենյան գոտի:

Այցեգրերի ազատականացումը Վրաստանի համար հատուկ քաղաքական նշանակության ձեռքբերում է, որին նախորդել են բազմաթիվ բարեփոխումներ: Այս քայլով մեր երկիրն էլ ավելի է մտերմացել Եվրոպայի միավորված ընտանիքին: Եվրամիության և նրա անդամ պետությունների կողմից մեր քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդության իրավունքի շնորհումը, էլ ավելի ամրապնդեց Վրաստանի կարգավիճակը որպես հուսալի և արժանի գործընկեր և վերահաստատեց իր ուժեղ աջակցությունը երկրի եվրաինտեգրման գործընթացին: Վրաստանը շարունակում է կայուն առաջընթաց արձանագրել եվրոպական ինտեգրման ճանապարհին, ինչը հաստատվեց Ասոցացման խորհրդի 6-րդ նիստում:

Վերջին չորս տարիների ընթացքում, ավելի քան կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ, կատարել են ավելի քան մեկ միլիոն այց Եվրամիության երկրներ / Շենգենյան երկրներ: Առանց այցեգրի ճանապարհորդությունը Վրաստանի քաղաքացիների համար մատչելի է դարձրել նոր հնարավորություններ` էապես նպաստելով զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը, մասնագիտական ​​կապերի կամ ընդհանրապես միջանձնային հարաբերությունների ամրապնդմանը: Այս ժամանակահատվածն ուղեկցվեց նաև մարտահրավերներով, որոնց ի պատասխան `համաձայնեցված և հաջող քայլեր ձեռնարկվեցին Վրաստանի կառավարության, Եվրամիության և նրա անդամ պետությունների կողմից:

Ցավոք, համաշխարհային համավարակի պատճառով ազատ տեղաշարժն այսօր սահմանափակ է, բայց մենք հավատում ենք, որ շուտով կկարողանանք հաղթահարել այս մարտահրավերը և պատշաճ պատասխանատվությամբ Վրաստանի քաղաքացիները կշարունակեն օգտվել եվրոպական ինտեգրման գործընթացում այս կարևոր ձեռքբերումից»,- գրել է Դավիթ Զալկալիանին:

Այսօր, մարտի 28-ին, լրացել է չորս տարին, ինչ Վրաստանի քաղաքացիներին թույլատրվեց առանց այցեգրի մեկնել Եվրամիության / Շենգենյան երկրներ:

Նմանատիպ