Գերմանական Fair Economy հրատարակչությունը հրապարակել է Էկատերինե Տիկարաձեի հարցազրույցը
Գերմանական Fair Economy հրատարակությունը հրապարակել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հարցազրույցը: Հոդվածը նվիրվել է COVID 19-ի հաջող կառավարմանը:
Հրատարակչությունը հետաքրքրվել է, թե ինչպես է Վրաստանը կարողանում վերահսկել վարակի տարածումը, մինչդեռ այդ հարցը դեռևս մարտահրավեր է մնում հարևան և այլ խոշոր երկրների համար:
«Երկրորդ ալիքի դեպքում ինչ պետք է աշխարհը սովորի Վրաստանից, դա պարզելու նպատակով զրուցել ենք Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հետ: Հատկանշական է, որ նախարարը կրթություն է ստացել Գերմանիայում և խոսում է գերմաներեն լեզվով»,- գրում է հոդվածում հեղինակը և ներածական խոսքի մեջ ընթերցողին տրամադրում է նախարարի հակիրճ կենսագրությունը:
Զրույցի ժամանակ նախարարը նշել է վարակի դեմ պայքարում, հիվանդությունների վերահսկման կենտրոնի և Լուգարի լաբորատորիայի նշանակությունը:
Էկատերինե Տիկարաձեն նաև նշում է, որ վարակի տարածումը կանխելու հիմնական գործոններից մեկը բնակչության բարձր տեղեկացվածությունն էր:
Բացի այդ, Տիկարաձեն նշել է, որ Վրաստանը ժամանակին և ճիշտ է գնահատել վարակի հետ կապված ռիսկերը և օգտագործել է բոլոր մեխանիզմները, որոնք թույլ չեն տվել վարակի տարածումը:
Հոդվածը հրապարակում է առողջապահության նախարարությունը: