Աշնանը բնակչության 60 տոկոսը պետք է պատվաստված լինի, որպեսզի գալիք ձմեռը դիմավորենք պատրաստված. Պաատա Իմնաձե
Աշնանը բնակչության 60 տոկոսը պետք է պատվաստված լինի, որպեսզի գալիք ձմեռը դիմավորենք պատրաստված. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն հույս ունի, որ Վրաստանը կորոնավիրուսի պատվաստանյութը կստանա փետրվարի երկրորդ կեսին:

Ինչպես Իմնաձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի «Նոր օր» հաղորդման ժամանակ, բնակչության 60 տոկոսը պետք է պատվաստվի, որպեսզի երկիրը պատրաստ լինի գալիք ձմռանը:

«Մենք մեծ հույս ունենք, որ գոնե փետրվարի երկրորդ կեսին պատվաստանյութը կլինի երկրում: Գիտեք, որ նույն «Կովաքս» հարթակը պայմանագիր ունի «Փայզերի» և «Բիոենտեկի» հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվաստանյութի շուրջ, որը պահվելու է մինուս 70 աստիճանի պայմաններում: Հուսով ենք, որ «Փայզերի» և «Բիոենտեկի» պատվաստանյութը կստանանք փետրվարի երկրորդ կեսին: Պատվաստանյութը մեզ թույլ կտա սկսել պատվաստել ամենաբարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց, իմ գործընկերներին, ովքեր աշխատում են հիվանդների հետ:

Հիմնականը այն է, որ ինչ-որ կերպ հաջողվի պահպանել պատվաստումների ծածկույթի բարձր ցուցանիշը: Դա արդեն կլինի ամռանը կամ աշնանը: Որպեսզի պատրաստված լինենք գալիք ձմռան համար, պետք է բնակչության 60 տոկոսը պատվաստված լինեն: Սա իր հերթին մեզ թույլ կտա խուսափել երկրում առկա սահմանափակումներից», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: